ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Այո՛, մավրն իր գործն արեց, բայց չի՛ կարող հեռանալ

Այո՛, մավրն իր գործն արեց, բայց չի՛ կարող հեռանալ
17.11.2014 | 12:36

Հեռուստաեթերում կրկին Գորբաչովի անձն էր ու նրա խոսքը: Ակամա մտաբերեցի Ֆրիդրիխ Շիլլերի «Заговор Фиеско в Генуе» դրամայի հայտնի ցիտատը՝ մավրն իր գործն արեց, մավրը կարող է հեռանալ: Բայց արդյոք մավրը կարո՞ղ է հեռանալ: Լսում էի այս ծախու գործչին ու մտածում, որ աշխարհն այսօր կրակե օղակի մեջ է հայտնվել, իսկ սա, որ քանդեց ԽՍՀՄ-ը, ինչի պատճառով մինչ օրս «եղբայրական ժողովուրդների» միջև շարունակվում է արյունահեղությունը, խաղաղության Նոբելյան մրցանակ ստացավ: Այսօր էլ «միամտորեն» մտահոգված է, թե «աշխարհը նոր սառը պատերազմի եզրին է, ոմանք նույնիսկ համոզված են, որ այն արդեն սկսվել է»: Ո՛չ, պարոն Գորբաչով, երրորդ համաշխարհային պատերազմն է արդեն սկսվել, որի մեղավորներից մեկն էլ հենց Դուք եք: Ձեզ պետք է դատել: Մավրը կարո՞ղ է հեռանալ: Ո՛չ, նա դեռևս պատասխան պետք է տա իր կատարած հանցագործության համար:
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 1373

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ